Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. ամուսինները դպրոցում իրենց որդուն ձեւական աշխատանքի են ընդունել ու աշխատավարձ վճարել

Մարտ 03,2025 14:04 Share

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 26-ին ոստիկանություն զեկուցագիր է ներկայացվել, որ Լուսակերտի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշոտ Գալստյանը (լուսանկարում), որը որպես տնօրեն պաշտոնավարել է 1995-2022թթ., 2016թ. հունիս ամսից մինչեւ դեկտեմբեր ամիսը եւ 2017թ. նոյեմբերից մինչեւ 2019թ. օգոստոս ամիսը դպրոցում որպես համակարգչային օպերատոր հրամանագրել է որդուն՝ Նարեկ Գալստյանին, որը աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անունով աշխատավարձ է հաշվարկվել եւ վճարվել է ընդհանուր 1.354.449 դրամ:

Ըստ նույն աղբյուրի, այնուհետեւ Ա. Գալստյանի կինը՝ Լուսակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Սվետլանա Սահակյանը 2023թ. օգոստոս ամսին դպրոցում որպես համակարգչային օպերատոր հրամանագրել է որդուն՝ Ն. Գալստյանին, որը շարունակել է էլի աշխատանքի չհաճախել, սակայն ստացել է աշխատավարձ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31