Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանդիլյանին խնդրում ենք դադարեցնել հացադուլը: Վերջ տալ ինքնախոշտանգմանը»

Մարտ 03,2025 14:19

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մանե Թանդիլյան ջան, լիովին հասկանում եմ հուսահատ, ծայրահեղ այս միջոցի դիմելու որոշումդ, բայց անկեղծորեն խիստ մտահոգված եմ առողջության անդառնալի վնասի հնարավորությամբ, մինչդեռ այս քայլի արդյունավետությունը չգիտեմ որքան է, թերեւս` քիչ, չգիտեմ անգամ ինչ մեխանիզմով է հասնելու Ռուբեն Վարդանյանին բոլորիս խնդրանքն ու հորդորը, որ ինքն էլ դադարեցնի, ու դեռ շարունակի հավատալ, բոլորս հավատանք, որ համատեղ ջանքերով հնարավոր է ալիեւյան հանցագործ ռեժիմի ճիրաններից փրկել մեր բոլոր գերիներին։

Բայց դու նաեւ պետք է լինես այդ ուժերը համախմբող, այլ լուծումներ վստահաբար կան ու դեռ բոլոր գործիքները չեն սպառված, ջանքեր պետք է դնել միջազգային, դերակատարների դռները թակելու, ներսից իրենց իսկ քաղաքացիների կողմից պարտադրելու` միջամտել եւ բանակցել Ալիեւի հետ։

Գերիների վերադարձի համար երրորդ կողմի միջամտությունն է պետք, այլ մեխանիզմ չի գործում այլեւս, իսկ այդ միջամտությունը հնարավոր է եթե հենց ներսից, տվյալ երկրների քաղաքացիներից, մեր սփյուռքի հայրենակիցներից խնդրանք ու պարտադրանք լինի։

Խնդրում եմ հացադուլի փոխարեն այս գործողությունների լծվել, որի արդյունավետությունը գուցե ավելին կլինի, քան քո առողջությունը մաշող, վտանգող քայլը։
Խնդրում եմ դադարեցրե’ք հացադուլը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը

Մանե Թանդիլյանին խնդրում եմ դադարեցնել հացադուլը, համոզված եմ, որ այդ զոհողությունը մի կողմից չի ազդելու «դատավարության» եւ գերիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխման վրա, մյուս կողմից վնասում է իր առողջությանը:

Մանեի հետ ես ոչ մի քաղաքական տալ-առնելիք չեմ ունեցել ու չունեմ, շատ հարգում եմ իր քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը, բայց խնդրում եմ անսալ համանման կոչերին, ու վերջ տալ ինքնախոշտանգմանը: Ֆաշիստ Ալիեւն էդ դեպքը չէ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31