Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Գյումրիի ավագանու ընտրություններին. կուսակցության ցուցակը կգլխավորի Կարեն Մալխասյանը

Մարտ 03,2025 15:33

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։

Կուսակցությունը, կարևորելով ՏԻՄ ընտրությունները ինչպես համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալու, այնպես էլ ամբողջական իշխանափոխության հասնելու
համար, Գյումրիի ընտրությունները ևս դիտարկում է այդ համատեքստում՝ ինչպես կուսակցության կողմից մասնակցած 20-ից ավել ՏԻՄ ընտրությունները։

2021թ․ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացված է Գյումրիի ավագանու կազմում և նպատակ ունի ստանալ ընտրողների ավելի մեծ վստահությունը՝ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու նպատակով։

Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։
Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը
իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը։
Հետևաբար, կարևոր է, որ մնացած քաղաքական ուժերը իրենց վարքագծով և պաշտոնապես ներկայացրեն ՔՊ-ի հետ համագործակցության բացառման դիրքորոշումը՝ ընտրողներին քարոզարշավի ժամանակ չմոլորեցնելու նպատակով։

«Ապրելու երկիր» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31