Shamshyan.com. Փետրվարի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի դիմացի հատվածում մոտ 10 անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց:
Պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի ֆիզիկական պատրաստության ուսուցիչ, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտաշես Չ․-ն փետրվարի 26-ին ֆիզիկական պատրաստության դասաժամին հարվածել է 6-րդ դասարանի աշակերտ, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․ Ա․-ին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով դպրոց է եկել երեխայի հայրը, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն՝ իր եղբոր ընկերների հետ միասին, ապա դպրոցի վարչական շենքում հանդիպել Արտաշես Չ․-ին, հարվածել վերջինիս, որից հետո ուսուցիչը դպրոց է կանչել եղբորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Չ․-ին և վերջիններիս միջև ծագած վիճաբանությունը շարունակվել է դպրոցի դիմացի հատվածում՝ Բաղրամյան փողոցում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: