Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետի հետ հանդիպմանը դեսպան Դըկոտինյին ընդգծել է համագործակցությունն ընդլայնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը

Մարտ 03,2025 15:45

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դըկոտինյիին

Փետրվարի 28-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը:

Մարզպետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին մարզ այցելելու համար՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական, ընդհանուր արժեքների վրա հիմնված և տարբեր ոլորտներում զարգացող հարաբերությունների համատեքստում նաև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները և հնարավորությունները:

Մարզպետը խոսել է Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի առանձին շրջանների միջև հաստատված համագործակցության ընթացքի, արդյունքների, փորձի փոխանակման նպատակով համայնքային իշխանությունների ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած այցի մասին, ապա հայտնել կապերն է՛լ ավելի ամրապնդելու և խորացնելու պատրաստակամության մասին:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ընդգծել է տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և սերտացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամության և ծրագրերի իրականացման օժանդակության մասին:

Հանդիպման ժամանակ երկու կողմերը քննարկել են զբոսաշրջային, առողջապահական, մշակութային, գյուղատնտեսական, գինեգործության, նաև այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերի հնարավորությունները և առկա ներուժի զարգացման ու լիարժեք օգտագործման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը , տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, համագործակցային նոր ուղղություններին վերաբերող մի շարք հարցերի:

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31