Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր

Մարտ 04,2025 12:37

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական սարսափ ֆիլմի ազդեցություն ունի, որովհետև ամբաստանյալի կարգավիճակում գտնվող հայերը ո´չ միայն գտնվում են տոտալ ճնշումների և հոգեբանական գրոհների տիրույթում, այլ ստիպված են խոսել մի պրոցեսում, որտեղ իսկզբանե որևէ իրավական բան գոյություն չունի:

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում, իսկ որ դրվագով հերքել է իր ներկայությունը` միաժամանակ նշել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե դրա անհրաժեշտությունը լիներ` կմասնակցեր:

Մնացականյանին լավ ճանաչելով, իր յուրաքանչյուր ձևակերպման տակ ոչ միայն տողատակներն եմ կարդում, այլ շատ դեպքերում իր հոգեվիճակի մեջ մտնում:

Սա է ադրբեջանական «արդարադատության» պտուղներն ու սանձարձակությունը, որն այդպես էլ միջազգային հանրության լուրջ հակազդեցությանը չբերեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31