Այսօր՝ մարտի 5-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։
Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները
| «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»`
 Վարդան Ղուկասյան, Կարդացեք նաևԱվետիս Առաքելյան, Լուսինե Անանյան:  | 
| «Իմ հզոր համայնք» կուսակցություն`
 Ռուբեն Մխիթարյան, Վահե Կիրակոսյան, Սուսաննա Մկրտչյան:  | 
| «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»`
 Արտյոմ Թումանյան, Բարսեղ Տիլեվերյան, Աիդա Ղազարյան:  | 
| «Ապրելու երկիր» կուսակցություն՝
 Կարեն Մալխասյան, Հայկ Պողոսյան, Կալիպսե Ասատրյան:  | 
| «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները՝
 Մարտուն Գրիգորյան, Սվետլանա Ադամյան, Հովհաննես Գևորգյան:  | 
| «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝
 Արտյոմ Ղարաղազարյան, Գագիկ Ադամյան, Սեդա Խաչատրյան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։  | 
| «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները`
 Կարեն Սիմոնյան, Դերենիկ Մալխասյան, Աննա Մուրադյան:  | 
| «Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ կուսակցությունները՝
 Լևոն Բարսեղյան, Գայանե Գևորգյան, Անուշ Կարապետյան։  | 
Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը․
| «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները`
 Վալոդյա Գրիգորյան, Օնիկ Ախվերդյան, Էմմա Թորոսյան։  | 
| «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
 Լյուդվիդ Գյուլնազարյան, Կարապետ Արթենյան, Արաքսյա Վարդանյան։  | 
| «Ազգային առաջընթաց» կուսակցություն
 Դավիթ Մինասյան, Մարինե Աբրահամյան, Վարդան Ուզունյան։ «Կայունություն» կուսակցություն Գոռ Սարիբեկյան, Էմին Երիցյան, Արփենիկ Վարդանյան:  | 
Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացրել ենք ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։
Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։
Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ին։
Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում հրապարակվելու են մինչև մարտի 13-ը։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով


















































                        
         
         
                                