Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը

Մարտ 07,2025 19:55

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Նա հինգշաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնվեն բանակցություններին:

«Ես ասացի, որ հուսով եմ, որ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար»,- ասել է նախագահ Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում։

2018 թվականին Թրամփի օրոք ԱՄՆ ն միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրեց Թեհրանի նկատմամբ։

Դոնալդ Թրամփի վարչակազմը կրկին սկսել է Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, Իրանն էլ հրաժարվում է Վաշինգտոնի հետ բանակցություններից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31