Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Եղիայանը գիտեր, որ ցուցակներ գոյություն ունեն

Մարտ 08,2025 12:00

Վերջին ժամանակներս շատ է խոսվում Հայոց մեծ եղեռնի ուրացման մասին, հաճախ լսում եմ՝ ովքե՞ր են այդ եղեռնից տուժած մարդիկ, ո՞վ ունի անուն-ազգանունը:

Բոլորս գիտենք, որ տարիներ առաջ այդ գործով զբաղվում էր երջանկահիշատակ փաստաբան Վարդգես Եղիայանը: Նա դատի էր տալիս New York Life Insurance Company- ին ապահովագրական ընկերությանը, պահանջում եղեռնի ժամանակ տուժածների կյանքի ապահովագրության վճարները։ Ընկերությունը չէր ուզում վճարել եւ նույն կերպ ցանկանում էր կոնկրետ ցուցակներ։

Վարդգես Եղիայանը գիտեր, որ ցուցակներ գոյություն ունեն:

Եվ նա դիմեց Կալիֆոռնիայի իր սենատոր ընկերոջը՝ այդ ցուցակները հրապարակելու օգնությանը, ընդունվեց օրենք, համաձայն որի, եթե Ինշուրանս ապահովագրական ընկերություններն ունեն նման ցուցակներ, պետք է հրապարակեն երկու ամսվա ընթացքում, եթե ոչ՝ կզրկվեն Կալիֆոռնիայի իրենց աշխատանքի լայսզից։

Մեկ ամիս չանցած նրանք հրապարակեցին 2700 մարդկանց անունները եւ Վարդգեսը ստացավ այդ հասանելիք գումարները, որոնք բաժանեց ժառանգորդներին:

Այդ ցուցակները նույնպես հրապարակեց ֆինանսական AXA Ընկերությունը եւ հաշվի առնելով անցած դատավարությունը, այլեւս չգնաց դատի, միանգամից վճարեց իր ունեցած ցուցակները։ Ո՞վ է ասում, որ մեկ եւ կես միլիոն ցուցակ է պետք այդտեղից պահանջել:

Վարդգեսը, ցուցակներից բացի, մազապուրծ եղածների ժառանգների ապահովագրական թղթերի օրիգինալները հանձնեց USC համալսարանի Հայկական ֆակուլտետին:

Եղիայանի անունը շրջանառվեց 2001 թվականներին, երբ դատի տրվեց «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը, ապա Լոս Անջելեսի դաշնային դատարանի կողմից, նրա իսկ վճռով ապահովագրական ընկերությանը պարտավորեցվեց 20 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել այն հայերի ժառանգներին, ովքեր ընկերությունից կյանքի ապահովագրության մուրհակներ էին գնել, բայց եւ զոհ էին գնացել Եղեռնին:

Ամերիկահայ փաստաբանի շնորհիվ հանրությունը տեղեկանում է 1800-ականներին Օսմանյան կայսրությունում գործող ամերիկյան, եվրոպական ապահովագրական ընկերությունների գրասենյակների մասին: Ըստ փաստաբանի, Թուրքիայում գործել են 100 ապահովագրական ընկերություններ, իսկ կյանքի ապահովագրության ընկերությունները 59-ն էին: «Նյու Յորք Լայֆը» 1840 թվականին է սկսել, իսկ 1913 թվականին ընկերությունը 2 ու կես միլիոն ապահովագրական մուրհակ ծախել: Ասում էին, որ այդ գրասենյակներում աշխատակիցները հայեր էին:

Եղիայանը բազմաթիվ փաստաթղթեր ուսումնասիրելիս, նաեւ բացահայտել էր իր համար այն, որ գրասենյակները փակվելուց հետո անգամ իրենց դիմածների գումարները տրվել են դեսպանատների միջոցով, որոնց հայերը ի պահ էին տվել պայմանագրերը, հավանաբար, լավագույնս զգալով հեռանկարում սպասվողը:

Ընթերցող

Կալիֆոռնիա

«Առավոտ» օրաթերթ
07.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31