Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան. Ռուբեն Վարդանյանի խոսքը պետք է մեկնաբանել այն համատեքստում, որ պատմական իրադարձությունները եւս պետք է քննարկման առարկա դարձնել. «Հրապարակ»

Մարտ 08,2025 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուբեն Վարդանյանն ուղերձում խոսում է խաղաղության մասին, ասում է, որ հավատում է՝ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: «Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»,-ասում է նա:  Ուղերձում նաեւ նա խոսում է Սումգայիթի ու Խոջալուի դեպքերի մասին. «Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել,  որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում»:

Եվ որոշ մարդիկ, որոնք ձվի մեջ մազ են փնտրում, կենտրոնացան ոչ թե այն ուժեղ, հայրենասիրական խոսքի եւ կամքի վրա, որը բխում է այդ ուղերձի ամեն տողից, այլ Խոջալուի հիշատակման: «Խոջալուի հիշատակումը տրամաբանական է, ինչպես գիտեք, տարբեր հարթակներում քննարկվում է Խոջալուի դեպքերի հարցը եւ այստեղ կա պատմական քննարկում ու քննարկումներն են, որ կարող են ծնել ճշմարտությունը: Այստեղ պատմական, ակադեմիական խոսքի հնարավորություն կա, որի առնչությամբ մենք անգամ ունենք ՄԻԵԴ-ի արձանագրումները, կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանի խոսքը պետք է մեկնաբանել այն համատեքստում, որ պատմական իրադարձությունները եւս պետք է քննարկման առարկա դարձնել: Կարծում եմ՝ պարոն Վարդանյանի համար տեսանելի է եղել ուղերձի վերահսկումը, սակայն դա չէր կարող կանխել իր խոսքի արտահայտումը: Պարոն Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները, սակայն այդ ամենը չեն կարող կանխել այն գործողությունները, որոնց վերաբերյալ նա ունի գիտակցված որոշումներ»,- «Հրապարակ»-ին ասում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

«Կարծում եմ՝ նպատակը եղել է ցուցադրելու, որ հայկական կողմը կաշկանդվածություն չունի եւ եթե տեղի են ունեցել իրադարձություններ, որտեղ երկու կողմը միմյանց մեղադրում են, ապա դրանք հավասարապես քննարկելի են եւ այն երեւույթները, որոնք գնահատվում են ոչ օրինական կամ ոչ արդար ադրբեջանցիների կողմից` իրենց նկատմամբ, նույնական արժեքային վերաբերմունքի կարժանանան, եթե անգամ այդ միջադեպերը կապված են ադրբեջանցիների հետ եւ հենց այստեղ է հայերի եւ ադրբեջանցիների տարբերությունը: Կարծում եմ, որ հայկական կողմը ոչ թե ցանկանում է կոծկել անթույլատրելի արարքները, այլ արձանագրում դրանք, եւ եթե անգամ իզոլացված դեպքեր տեղի են ունեցել, ցանկանում է կանխել նման արարքների կրկնողությունը: Իմ գնահատմամբ՝ այդ իրադարձությունները բաց են պատմական եւ մասնագիտական քննարկումների համար»- ասում է Սահակյանը:

Իրավապաշտպանը չափազանց կարեւոր է համարում Վարդանյանի կողմից արժեքների արձանագրումը՝ այն, որ մարդկային կյանքն առավել կարեւոր չէ, քան արժեքները: Մյուս կարեւոր ուղերձը անտարբերությունից դուրս գալու կոչն է, որը, ըստ Սահակյանի չարիքներ է ստեղծում ու հասարակությունը պետք է համապատասխան հետեւություններ անի՝ այդ թվում նաեւ մեր պետության ապագայի վերաբերյալ, ինչպես նաեւ տեւական խաղաղության մասին արձանագրումը՝ այն համատեքստում, որ դա միայն թղթի վրա իրագործվել չի կարող` առանց նախադրյալների եւ միջավայրի որեւէ խաղաղություն չի կարող իրական լինել:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31