Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար. Տիգրան Աբրահամյան

Մարտ 08,2025 14:10

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը Հայաստանի իշխանության անկեղծությունը «գնահատելու» համար պահանջում է պատասխանատվություն ստանձնել «ագրեսորի», «օկուպանտ» լինելու, «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում, ինչպես նաև` Ադրբեջանին հանձնելու այն գործիչներին, ովքեր ադրբեջանական իշխանությունների կողմից որպես հանցագործ են ներկայացվում:

Ավելի վաղ, Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ ներկայացվեց մեղադրանք, որով անցնում են Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, գործիչներ և ազգային ազատագրական պայքարի ակտիվ դեմքեր:

Օրեր առաջ, սրան զուգահեռ Ադրբեջանում փաթեթավորվող կեղծ հանցագործություններից մեկի շրջանակներում հիշատակվեց Սերժ Սարգսյանի անունը, ում դեմ արշավը նոր թափով է ընթանում:

Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, այլ քաղաքական քարտեզից վերջնական հեռացնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31