Ինդիան-Ուելսում մեկնարկած WTA 1000 BNP Paribas Open մրցաշարում աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը 1/64 եզրափակչում 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել վարկանիշային դասակարգման 232-րդ հորիզոնականը զբաղեցնող ամերիկուհի Լորեն Դեւիսի նկատմամբ: Թենիսիստուհիները ավելի վաղ հանդիպել էին նաեւ 2024 թվականի օգոստոսին, Ցինցինատիում: Այն ժամանակ նույնպես հաջողությունը ուղեկցել էր մեր մարզուհուն՝ 6:3, 6:1:
Երկրորդ շրջանում Էլինայի մրցակիցը Խորվաթիայի ներկայացուցիչ Դոննա Վեկիչն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ