Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ունենք առնվազն 23 պատանդառված հայրենակից Բաքվում, մենք պարտավոր ենք հնարավորինս անել նրանց ազատության համար․ Արտակ Բեգլարյան

Մարտ 08,2025 17:28

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար եւ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Շնորհավո՛ր հատկապես մեր գերիների, զոհվածների ու անհետ կորածների մայրերի, կանանց ու դուստրերի տոնը:
Մենք ունենք առնվազն 23 պատանդառված հայրենակից Բաքվում, որոնք ազատազրկվում, խոշտանգվում ու հալածվում են հայ լինելու և բոլորիս իրավունքների համար պայքարելու պատճառով:
Մենք պարտավոր ենք հնարավորինս անել նրանց ազատության համար՝ առաջին հերթին պահանջելով պատշաճ գործողություններ ՀՀ պետական մարմիններից:

Պաշտոնապես հաստատված գերիների անուններն են՝

Քաղաքական բանտարկյալներ՝ պատանդառված 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբերին և այժմ շինծու «դատավարության» մեջ՝

1. Արկադի Ղուկասյան, ԱՀ երկրորդ նախագահ,
2. Բակո Սահակյան, ԱՀ երրորդ նախագահ,
3. Արայիկ Հարությունյան, ԱՀ չորրորդ նախագահ,
4. Դավիթ Իշխանյան, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ,
5. Ռուբեն Վարդանյան, ԱՀ նախկին պետական նախարար,
6. Դավիթ Բաբայան, ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար,
7. Լևոն Մնացականյան, ԱՀ պաշտպանության նախկին նախարար,
8. Դավիթ Մանուկյան, ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ,

Քաղաքացիական գերիներ՝

9. Մադաթ Բաբայան, գերեվարված 2023թ. սեպտեմբերին և այժմ շինծու «դատավարության» մեջ,
10. Ռաշիդ Բեգլարյան, գերեվարվել է 2023թ. օգոստոսին և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
11. Վագիֆ Խաչատրյան, առևանգվել է Կարմիր խաչի մեքենայից 2023թ. հուլիսին և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
12. Դավիթ Դավթյան, առևանգվել է 2020թ. նոյեմբերին մարդասիրական օգնություն առաքելիս և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
13. Գևորգ Սուջյան, առևանգվել է 2020թ. նոյեմբերին՝ Դավիթ Դավթյանի հետ մարդասիրական օգնություն առաքելիս և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
14. Վիգեն Էլճեքճեան, առևանգվել է 2020թ. նոյեմբերին և արդեն շինծու կերպով «դատապարտված»,

Ռազմագերիներ՝ գերեվարված 2023թ. սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ և այժմ շինծու «դատավարության» մեջ՝

15. Դավիթ Ալավերդյան,
16. Վասիլի Բեգլարյան,
17. Լևոն Բալայան,
18. Էրիկ Ղազարյան,
19. Մելիքսեթ Փաշայան,
20. Գարիկ Մարտիրոսյան,
21. Գուրգեն Ստեփանյան,

Ռազմագերիներ՝ գերեվարված 2020թ. ագրեսիայի ժամանակ և արդեն շինծու «դատապարտված»՝
22. Ալյոշա Խոսրովյան,
23. Լյուդվիգ Մկրտչյան:

Նշեմ, որ շուրջ 80 հայ էլ բռնի անհետացած է, որոնց ճակատագրերը պարզ չեն մեզ համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31