Դատավոր Կարեն Զարիկյանին պատասխանատվության կանչելու և նրա լիազորությունները դադարեցնելու պահանջի մասին
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Զարիկյանի, ՎԴ/16306/05/24 վարչական գործով, 03.01.2025 թվականին և 10.03.2025 թվականին ոչ իրավաչափ, ոչ արդար, ոչ օրինական որոշումներ է կայացրել` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունների մասին: Սույն, որոշումները հրապարակված են դատական իշխանության պաշտոնական կայքում:
Հանրային լայն շրջանակին ծանոթ Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության կասեցման պահանջի վերաբերյալ է դատավոր Կարեն Զարիկյանը կայացրել վերոնշյալ մերժման որոշումները:
Հայցվորները բախվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի կամայականությանը: Սույն անձը ստանձնելով դատավորի պաշտոնը հրաժարվում է իրականացնել արդարադատություն, 25.12.2024 թվականից ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել, ապա 03.01.2025 թվականից դատավոր Կարեն Զարիկյանի վարույթում է գտնվում ՎԴ/16306/05/24 վարչական գործն ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից՝ 14.11.2024 թվականի թիվ 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին:
Կարդացեք նաև
Սակայն, առայսօր չի նշանակվել դատական նիստ և պարզ չէ երբ կնշանակվի:
Մինչդեռ, Հայցվորների կողմից հիմնավոր և պատճառաբանված միջնորդություններն Ավինյան Տիգրանի ոչ իրավաչափ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ ոչ իրավաչափ որոշումներով մերժվել են դատավոր Կարեն Զարիկյանի կողմից: Հայցվորների և արտաքին դիտորդի համար ակնհայտ տպավորություն` ընկալում է ստեղծվել, որ դատավոր Կարեն Զարիկյանը, ուղղակի դիտավորությամբ հրաժարվում է իրականացնել արդարադատություն:
ՎԴ/16306/05/24 վարչական գործով, դատավոր Կարեն Զարիկյանի կողմից ընդունվել են, ոչ միայն ոչ իրավաչափ որոշումներ, դեռ ավելին նա չի նշանակում դատական նիստ: Այսինքն, Հայցվորները գործ ունեն կազմակերպված և համակարգված կոռուպցիոն սխեմայի հետ` դատավորը դիտավորյալ հրաժարվում է իրականացնել արդարադատություն և չի կանխում աղետը:
Հայցվորների և արտաքին դիտորդի համար այնպիսի տպավորություն` ընկալում է ստեղծվել, որ Տիգրան Ավինյանը և Կարեն Զարիկյանը քաղցր զույգ են (сладкая парочка), ովքեր օգտվում է ՎԴ/16306/05/24 վարչական գործով երրորդ անձ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության ներմուծած օղուց ու քաղցրավենիքից:
Դատավոր Կարեն Զարիկյանը ունենալով ապացույց, ուղիղ եթերի տեսաձայնագրություն` 15-ամյա աղջկան շինհրապարակի անմիջական հարող փողոցում վրաերթի ենթարկելու մասին, միգուցե նաև «գինովցած և քաղցրացած» տրամադրությամբ գտել է, որ պետք է մերժել միջնորդությունը:
Այսինքն, ոչ իրավաչափ գործունեության պատճառով Երևանի շուրջ 1000 բնակիչ ուղղակի դարձել է տուժող, իսկ ճանապարհային երթևեկության պատահարի հետևանքով տուժել է 15-ամյա երեխան:
Դատավոր Կարեն Զարիկյանին պատասխանատվության կանչելու և նրա լիազորությունները դադարեցնելու պահանջով այսօր հաղորդում է տրվել պատկան մարմիններին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյան