Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակություն ունենալու դեպքում՝ լավարկումների անհրաժեշտություն կա. Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է Plug and Play-ի իրականացրած ծրագրի մասնակիցներին, լսել նրանց առաջարկությունները

Մարտ 13,2025 17:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մարտի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԲՏԱՆ և «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից իրականացված ծրագրի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Բարսելոնայում տեղի ունեցած Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ կարճ մտքերի փոխանակությունից հետո, որին իրենց պրոդուկտներն էին ներկայացրել նաև ծրագրում ընդգրկված ստարտափներից մի քանիսը, մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով ու ձեռքբերումներով միջազգային աքսելերատորի կողմից Հայաստանում իրականացված ծրագրի վերաբերյալ։

Ընդհանուր կարծիքը միանշանակ այն էր, որ ծրագիրը դրական ազդեցություն է ունեցել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի վրա, սակայն հետագայում շարունակություն ունենալու դեպքում՝ որոշակի լավարկումների անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա։ Այս համատեքստում առաջարկություններ են հնչել, որպեսզի դիտարկվի հայաստանյան բիզնես միջավայրի առանձնահատկությունները, մենթորների աշխատանքն ավելի արդյունավետ լինի, դասընթացները հարմարեցվեն մասնակից ստարտափների պահանջմունքներին, հայաստանյան տեխնոհամայնքը ևս, փորձի փոխանակման առումով, ներգրավված լինի ծրագրում և այլն։

Այս ամենին զուգահեռ անդրադարձ է եղել նաև արդեն իսկ ունեցած արդյունքներին, նշվել է, որ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ներդրողների հետ՝ հետագա համագործակցությունների վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ առաջին անգամ է, որ մեր երկրում նման ծրագիր է իրականացվում միջազգային մեծ հեղինակություն ունեցող ընկերության հետ։ Ռուբեն Սիմոնյանի խոսքով՝ նախարարությունն առաջիկայում ևս նպատակ ունի շարունակելու համագործակցությունը Plug and Play-ի հետ՝ հաշվի առնելով և ներկայացնելով նաև մասնակիցների ունեցած կարծիքն ու առաջարկները, առաջիկայում ծրագիրը լավարկելու, այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Plug and Play Germany GmbH» կազմակերպության միջև ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել է 2024թ. օգոստոսի 15-ին:

Ծրագրին մասնակցել են հայաստանյան 20՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text’nPayMe, Doccy, CaseLens, doodooc, Drawstory, Pearch AI ստարտափները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31