Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված համաձայնագրի տեքստում որեւէ դրույթ չկա այսպես կոչված միջանցքի մասին․ Արարատ Միրզոյան

Մարտ 14,2025 11:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված համաձայնագրի տեքստում որեւէ դրույթ չկա այսպես կոչված միջանցքի մասին․ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է եւ պատրաստ է ստորագրման։

«Ընդհանրապես, ապաշրջափակման մեխանիզմների մասին որեւէ բան համաձայնագրի տեքստում չկա»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ կա երկկողմ պատրաստակամություն երկկողմ համագործակցելու՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ տրանսպորտային, տրանզիտ հարցերում։ Նա կարծում է, որ սա պետք է միջանցքի մասին բոլոր հնարավոր անհանգստությունները փարատի, մյուս կողմից էլ՝ ՔՊ-ական իշխանության մոտեցումը ապաշրջափակման մասին հայտնի է՝ հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից, հեշտացնել սահմանահատման գործընթացը՝ բեռների տեղաշարժի համար, բայց «ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, երկաթուղիները մնալու են, գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո» եւ որեւէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա, վերահսկողության համար կարելի է գործադրել միջազգային տարբեր մեխանիզմներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31