Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ԵՄ քաղաքացիական դիտորդներին հրաժեշտ կտա՞

Մարտ 14,2025 12:51

«Համաձայնագրում ամրագրված է, որ երկու երկրների սահմանները պետք է համահունչ լինեն ԽՍՀՄ փլուզման ժամանակ երկու երկրների միջեւ եղած եւ միջազգայնորեն ճանաչված սահմանին՝ ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի համաձայնագրի։ Համաձայնագրով արգելված է ուժի կիրառումը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն էր Արարատ Միրզոյանից հետաքրքրվել՝ Դուք ասացիք, որ համաձայնագրում առկա դրույթները ուժի մեջ կմտնեն միայն ստորագրումից հետո, բայց վերջին 24 ժամվա ընթացքում մանիպուլացվեց հարցը, որ ՀՀ-ն ԵՄ դիտորդներին հրաժեշտ կտա։ Իշխանական պատգամավորը ԱԳ նախարարից նաեւ հետաքրքրվել էր՝ այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստում, բավարա՞ր է տարածաշրջանային խաղաղություն կառուցելու համար։

«Դիտորդական առաքելությունը ստացված է, այն ծառայել է իր նպատակին, միեւնույն ժամանակ համաձայնագրի ստորագրումից եւ ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն ավելի ինստիտուցիոնալ կլինի»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ հայկական կողմը եվրոպացի գործընկերների հետ կքննարկի հարցը։

«ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող եւ դրանից դժգոհող, իսկ այժմ այդ առաքելությանը չափազանց հոգատարությամբ վերաբերվող մեր ընդդիմությանը ուզում եմ վստահեցնել, որ համաձայնագրի ստորագրումից հետո, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ փոխըմբռնման կգանք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ԵՄ դիտորդական առաքելության դիտարկումը Սոթքում x-ի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31