«Հիմար բաներով խաբել եք դուք եւ ձեր իշխանությունն այս տարիներին»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
ՔՊ-ական պատգամավորները տեղերից սկսեցին հակադարձել նրան։
«Սուս մնացեք, երբ խոսում եմ»,- ՔՊ-ականներին դիմեց Լեւոն Քոչարյանը։
Լեւոն Քոչարյանը դիմեց Արարատ Միրզոյանին՝ բանավեճը դուք տեղափոխում եք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայեցակարգի մեջ, բայց խոսքը բնավ դրա մասին չէ, այլ նրա, որ մենք ի դեմս Ադրբեջանի՝ գործ ունենք մի երկրի հետ, որը քնած հային սպանել է, էթնիկ զտման է ենթարկել մեր հայրենակիցներին՝ մինչ այդ սովի մատնելով, հիմա էլ շարունակում է ցինիկորեն դատել մեր հայրենակիցներին՝ ոտնահարելով համամարդկային արժեքները, տարեցների դիակներ է պղծել եւ այլն։
Կարդացեք նաև
«Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում եւ կիլոմետրով նշել, իրենք նման բան չեն արել ու ես շատ կասկածում եմ, որ այս համաձայնագրով կանեն»,- կարծում է Լեւոն Քոչարյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստան, մեր իշխանությունը վախենում է արցախահայության վերադարձի հարցն օրակարգում պահել, չնայած ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին։
«Իրենց կողմից չի երեւում այն խաղաղասիրությունը, որը ձեր կողմից է»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արարատ Միրզոյանը համաձայնեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նարատիվները նույնական չեն, կան հավելյալ պահանջներ, բայց կան նույնական նարատիվներ եւ դա համաձայնեցված համաձայնագիրն է։ Թեեւ խաղաղության համաձայնագրում քառակուսի մետրով նշված չէ երկրների տարածքային ամբողջականությունը, բայց Արարատ Միրզոյանը վստահեցնում եմ, որ խնդիր չկա, չի լինի․ «Վստահեցնում եմ, որ սահմանազատման գործընթացում եթե հայկական կամ ադրբեջանական ԶՈՒ պետք է տեղաշարժվի, տեղաշարժվում է։ Կան ՀՀ-ին պատկանող տարածքներ, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են, այդ թվում նաեւ Ջերմուկը եւ կան Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք ՀՀ վերահսկողության տակ են։ Այն տարածքները, որոնք պատկանում են ՀՀ-ին ու ադրբեջանական վերահսկողության տակ են, այդ թվում Ջերմուկում, վստահ ենք, որ սահմանազատմամբ պետք է լուծվեն։ Մինչ այժմ եղած գործընթացը լիարժեք հույս է տալիս, որ ամեն ինչ կկարգավորվի»։
Ժողովրդին խաբելու մասով էլ Արարատ Միրզոյանը հակադարձեց ընդդիմադիրներին․ «Այս հարցը պետք է լուծված լիներ շատ տարիներ առաջ, երբ դեռ ՔՊ-ն էլ չկար եւ որակումը, որը պետք է տալ այդ ժամանակ եղած առաջնորդներին, այդ հարցը չլուծելու համար, չեմ ուզում տալ, պատմությունը կտա։ Դուք բոլորդ լավ գիտեք, որ այդ հարցը այն ժամանակ պետք է լուծված լիներ, էդ ես եմ նոր իմացել»։
Լեւոն Քոչարյանը հեգնեց․ «Երեկ էլ են գցել՝ ձեզ, ասում եք՝ պայմանավորվածություն կար համատեղ հայտարարության․․․ »։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ