Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Դուք ըտենց, ես էլ ըսենց, տիկին Խամոյան»․ Արարատ Միրզոյանին վրդովվեցրեց գերիների վերադարձի մասին հարցը

Մարտ 14,2025 15:08

«Հնչեղ անուններ կան, կենտրոնացել եք նրանց վրա, բայց բազմաթիվ սովորական մարդիկ, տարեց մարդիկ, այդ գերիների մեջ կան եւ եղել են, հիմա՝ 100-ից ավել գերիներ ազատ են արձակվել։ Մենք կարող ենք ասել, որ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել եւ դա անում ենք ոչ թե ձեր ասելով։ Դա մեր պարտքն է՝ անում ենք։ Մենք համոզված ենք, որ պետք է ջանք չխնայել այդ ուղղությամբ եւ չենք խնայում։ Ուրիշ բան, որ արդեն ահագին ժամանակ է՝ այս հարցում հաջողություն չկա»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել էր՝ հաջողելո՞ւ է ՔՊ-ական իշխանությանը՝ Բաքվում գերեւարված ՀՀ քաղաքացիներին վերադարձնել Հայաստան։

«Ե՞րբ կլինի»,- ընդդիմադիր պատգամավորի ճշտող հարցին, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Երբ որ կլինի, երբ որ կկարողանանք եւ դա ձեր խաթր չի եւ ձեր պահանջից վախենալով չի, որովհետեւ դա մեր պարտքն է եւ պետք չի մեզ այդ մասին հիշեցնել»։

«Ձեր պարտքն է, Դուք պարտավոր եք ՀՀ քաղաքացիներին վերադարձնել ՀՀ եւ մի փորձեք մեր վրա կամ հայ ժողովրդի վրա վաճառել, որ ձեր գործողությունների արդյունքում, այն մարդիկ, ովքեր հայտնվել են Բաքվում գերության մեջ, Ձեզ հաջողվել է 100-ից ավել մարդու վերադարձնել ՀՀ։ Հարցս հստակ էր, ես երբեք որեւէ տարանջատում այդտեղ չեմ մտցնում՝ անունով է, անունով չի, հայտնի է, հայտնի չէ, հացադուլի մեջ է, հացադուլի մեջ չէ։ Բոլորին էր վերաբերվում՝ առնվազն 23-ին»,- արձագանքեց Ագնեսա Խամոյանը։

«Եթե Դուք ըտենց, ես էլ ըսենց, տիկին Խամոյան»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին հորդորելով գերիների եւ զոհերի առումով շահարկումներ չանել։

Պատգամավորի եւ ԱԳ նախարարի միջեւ անհամաձայնություն կար նաեւ ԵՄ դիտորդների առնչությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31