Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հակոբյանը և Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի՝ հանրային դիվանագիտությանն առնչվող հարցեր

Մարտ 16,2025 19:07

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ողջունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԻԻՀ երկկողմ օրակարգի՝ հանրային դիվանագիտությանն առնչվող հարցերին, կարևորել այդ ուղղությամբ փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

 

Իրանում ՀՀ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31