«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Այնպիսի խաղաղության պայմանագրի տեքստ ենք համաձայնեցրել, որ միայն երեկվա ընթացքում երեք անգամ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։
Մինչև ե՞րբ պետք է ժողովրդին պահեք թմբիրի մեջ՝ քաղաքական վարկանիշ բարձրացնելու համար։
Կանգ առե՛ք։ Մի ամբողջ ազգի միակ պետության ճակատագրի հետ եք խաղում…
Այս թեմայով ավելի մանրամասն խոսել եմ իմ տեսաուղերձում.