«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»՝ ասել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևին: Մեխը՝ «Մենք պետք է ավարտենք» , որ թարգմանաբար նշանակում է.
1.Մենք ենք գործընթացի երաշխավորը:
2.Մեզ մոտ պետք է ստորագրեք:
Կարդացեք նաև
3.Մենք թույլ չենք տա շեղվել:
Մնում է, որ հայկական կողմը հասնի այդ «մենքի» պաշտոնական ձևակերպմանը, այն է՝ ԱՄՆ-ն պաշտոնապես դառնա խաղաղության համաձայնագրի երաշխավոր, ինչպես արդեն առաջարկել եմ: