«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ առաջընթացի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ավարտի մասին լուրերի ֆոնին, վերջին ժամանակներս, ցավոք, հաճախակիացել են երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին հաղորդագրությունները», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ճեպազրույցի ժամանակ:
Մոսկվան գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման: