«Սիրելի աշակերտներ, լավ սովորեք, բայց Նիկոլ Փաշինյանից բան չսովորեք»,- խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ դահլիճում ներկա դպրոցականներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հեգնելով հավելելով, որ այլապես իրենց կողքի վատ ապրող հարեւանին, թոշակառու տատիկ-պապիկներին ոչ թե փորձելու են օգնել, այլ ասելու են՝ «լավ չես ապրում, որովհետեւ դպրոցում լավ չես սովորել»։
«Էդ ո՞նց ա ստացվում, Խաչիկ Սուքիասյանը լավ հյուրանոց ա սարքում, պիցցերիա ա սարքում, բան ա սարքում՝ կառավարությունը չգիտի ո՞նց սարքի․ բա խի՞ եք էդտեղ նստած»,- հունից դուրս եկավ Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մինչ այդ, ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ կենսաթոշակները բարձրացնելու մասին հարցի, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քարտերով վճարումներից թոշակառուների ետ ստացած բոնուսները, իր կարծիքով լավ համակարգ է ու հավելել, որ կառավարությունը չի կարող թոշակները բարձրացնել, որովհետեւ բիզնեսը չի ցանկանում փաստաթղթավորված աշխատել, ՀԴՄ խփել ու հարկեր վճարել։ Նա նաեւ կրկնել էր իր հայտնի թեզը՝ մարդիկ լավ չեն ապրում, որովհետեւ կրթություն չեն ստացել ու սրտնեղել էր, որ Սերգեյ Բագրատյանն առաջարկում է կառավարությանը՝ գործարաններ կառուցել՝ ասելով, որ կառավարությունը չի կարող գործարան կառուցել, հազիվ դպրոց ու մանկապարտեզ է կառուցում։
Մանրամասները՝ տեսանյութում
Գեղամ Մանուկյանն էլ քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին հայտարարության համար․ «Դեռ 21 թվականին Ստալին, Բաղիրով, Բերյա, Նուրիջանյանն էին ասում՝ ղարաբաղյան շարժում չպետք է լինի։ Հետո՝ Սուսլովն էր ասում՝ չպետք է լինի, Կեւորկովը, Էլչիբեյը, Մութալիբովը, բայց ղարաբաղյան շարժումը կա»։
Իր էմոցիոնալ ելույթը Գեղամ Մանուկյանն ավարտեց նրանով, որ Նիկոլ Փաշինյանին հարց չուներ տալու։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկումներին՝ բարկանալով․ «Կարծում եմ, ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական ուժը եւ պատգամավորը։ Մարդկանց օգնություններով ստրկացնում ենք․ էդ ձեր իշխանության քաղաքական գիծն ա եղել, լավ ա՝ 5 հազար դրամով քաղաքական դրախտ ա, 5 հազար դրամով մարդուն կարելի է ոնց ասես կառավարել։ Ղարաբաղի մասին գոռալով չի։ Այո, մենք չենք շարունակելու ղարաբաղյան շարժումը․ ուզում եք՝ թռեք վերեւ, իջեք ցած։ Դա ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումն է, եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես որեւէ պահի կդադարեմ լինել ՀՀ վարչապետ, դուք կդառնաք ՀՀ վարչապետ եւ կգանք այս ամբիոնից բան կանեք․․․»։
«Մի օր ՀՀ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին լարելու է»,- խոստացավ Գեղամ Մանուկյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ հայ ժողովուրդը դե յուրե որոշում կայացնելու մեխանիզմ չունի, նման որոշում կայացնելու մեխանիզմ ունի ՀՀ-ի՝ ճանաչված պետության ժողովուրդը ու հայտարարեց, որ այդ ապապետական մոտեցումը ՀՅԴ-ին ձեռնտու է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ