Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն որոշեց համաձայնություն տալ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդությանը»․ Հայկ Կոնջորյան

Մարտ 27,2025 15:52 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն ԱԺ որոշումների նախագծերի գաղտնի քվեարկությունն անցկացվում է այսօր՝ 15։30-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

ՔՊ խմբակցությունը նախքան քվեարկության մեկնարկը փակ նիստ անցկացրեց։

Նիստից հետո ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողներին ասաց․ «Խմբակցությունը քննարկեց եւ որոշում կայացրեց երկու դեպքում էլ համաձայնություն տալ Գլխավոր դատախազի միջնորդությանը եւ, ըստ էության, չխոչընդոտել արդարադատության իրականացմանը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել