ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ԱԺ որոշումների նախագծերի գաղտնի քվեարկության արդյունքները։
«Գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ 67, դեմ՝ 0»,- ասաց Բաբայանը։
Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին որոշման քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, կողմ է քվեարկել 65, դեմ՝ 2 պատգամավոր։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ