Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մխիթարյան. «Մարդը նվազագույնը մանկամիտ պիտի լինի, որ մտածի՝ նման բաներով Մարտուն Գրիգորյանին կամ ինձ կարողանալու են ճնշել»

Մարտ 27,2025 17:00

«Շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը․ հող են նախապատրաստում այսօրվա իրենց թեկնածուի դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար։ Շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում։ Մենք յոթ տարի այդ միջավայրում ենք ապրում»,- «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առանձնատան բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող  թեկնածու, պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական ոստիկանության կողմից «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առանձնատանը անցկացված խուզարկությանը։ 

Լրագրողները Ռուբեն Մխիթարյանին հիշեցրին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հուզական ելույթներ է ունեցել, հիշել ասֆալտին փռելը և այլն: Ռուբեն Մխիթարյանն այս առիթով կես կատակ-կես լուրջ ասաց․ «Մարմնի ջղաձգումները խոսում են նրա մասին, որ այդ մարդը «կռուգավոյ» ճնշման տակ է․ Ալիևը ճնշում է, Ամերիկան ճնշում է, ՌԴ-ն ճնշում է, երևի Աննան ճնշում է, Գյումրիի ընտրությունները և ենթադրյալ արդյունքները ճնշում են, էդ մարդը ինչ-որ ձևով պետք է հոգեկան բավարարություն ստանա՞»։

Հարցին՝ ի՞նչ հետևանք կունենա այս ամենը, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց․ «Գյումրեցու որոշման վրա ոչ մի կերպ չի ազդելու, ոչ մի տեսակի վախի մթնոլորտ Գյումրիում չի լինելու, Գյումրեցին մարտի 30-ին գնալու է ընտրությունների և ձայնը տալու ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին։ Մարդը նվազագույնը մանկամիտ պիտի լինի, որ մտածի՝ նման բաներով Մարտուն Գրիգորյանին կամ ինձ կարողանալու են ճնշել։ Ճնշվող լինեինք, այս յոթը տարում ինչ-որ կերպ կճնշվեինք»։

Հարցին՝ ձեր շտաբներում ինչ-որ բաներ չեն հայտնաբերե՞լ, Ռուբեն Մխիթարյանը կատակով պատասխանեց․ «Մեր շտաբներում ոչ շիբին, ոչ տանկ, ոչ բռոնի ժիլետ, ոչ Հովիկ Աղազարյանի հեռախոսի ձայնագրություն դեռ ևս չեն հայտնաբերել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31