Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջարկվել է ՔՊ-ի խմբակցության կողմից առաջադրված Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը

Մարտ 27,2025 17:04

Խորհրդարանը մարտի 27-ի նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

Թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալները ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

«Մարդակենտրոնություն՝ հաշվեքննությունների կենտրոնում դիտել մարդուն, նրա կարիքները եւ նպաստել դրանք հասցեագրող ինստիտուտների զարգացմանը, գերազանցություն՝ տրամադրել միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ աուդիտորական արդյունքներ եւ փոխգործակցություն՝ օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով նպաստել հանրային կառավարումը բարելավելուն: Կարծում եմ՝ արժեբանական այս եռամիասնությունը թույլ կտա հաշվեքննության գործառույթի ներուժը լավագույնս ծառայեցնել հանրային շահին»,- ելույթում ընդգծել է Ժիրայր Մխիթարյանը:

Թեկնածուն հավաստիացրել է, որ արտաքին պետական հաշվեքննության բնագավառի կուտակած փորձն ու գիտելիքները պատրաստ է ծառայեցել Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացման գործին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31