Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ և ինչպե՞ս է հարկային բազան հայտնվել Փաշինյանի նախկին օգնականի մոտ. Sputnik Արմենիա

Մարտ 28,2025 10:10

Sputnik Արմենիա. Համընդհանուր հայտարարգրման ներդրման ֆոնին հանրության շրջանում ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում պետական կառույցներին տրամադրվող տվյալների անվտանգության վերաբերյալ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն չի պատասխանել «Sputnik Արմենիա»-ի հարցին, թե ինչպես է տնտեսվարողների հարկային վճարումների բազան հայտնվել վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի ձեռքում` առաջարկելով ինքնուրույն պարզել դա։

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ձեռքի տակ ունեցել է տնտեսվարողների և նրանց հարկային վճարումների տվյալների բազան։

Որոշեցինք հետևել ՊԵԿ–ի խորհրդին և պարզել, թե ինչպես է Սարգսյանի մոտ հայտնվել այդ բազան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ համակարգում էր աշխատանքները պետական աջակցության մի շարք ծրագրերի շրջանակում։ Դա վերաբերում էր, մասնավորապես, ՀՀ կառավարության 8-րդ միջոցառմանը (վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին աջակցելու վերաբերյալ)։

«Այս ծրագիրը մի քանի ամիս է տևել։ Երբ կորոնավիրուսի համավարակն անցավ, ծրագիրն էլ վերջացավ»,-ասաց Սարգսյանը։

Նա հստակեցրեց, որ իր նախկին պաշտոնի բերումով հասանելիություն է ունեցել առաջին մակարդակի գաղտնի տվյալներին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31