Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վաղը ՀՀ իշխանությունները հանձնեն ՀՀ որևէ մարզ, էլի չակերտավոր հիմնավորումներ են գտնելու»․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 29,2025 20:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ իշխանությունը ոչ միայն այս, այլև բոլոր հարցերում առաջնորդվում է մեկ սկզբունքով․ երբ տեսնում է՝ խնդիր կա, որը իշխանությունը պահելու հետ է կապված, ընտրությունները հնարավորինս անցնցում իրականացնելու համատեքստում, դա է դիտարկում առաջնահերթություն, այլ պարագայում այս իշխանությունը որևէ առաջնահերթություն չունի խնդրին ուշադրություն դարձնելու տեսակետից»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։

Պատգամավորը չի կարծում, որ ՀՀ իշխանությունը նույնիսկ նվազագույն չափով գնալու է որևէ զիջման․ իրենց հռչակած առաջնահերթությունը արցախցուն հնարավորինս շուտ արտագաղթին մղելն է։

Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ղարաբաղյան շարժումը մոռանալու մասին, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց․ «Եթե վաղը ՀՀ իշխանությունը հանձնի ՀՀ որևէ մարզ, նույնը ասելու է դրա դեպքում։ Այս իշխանությունը խնդիր ունի արդարացնելու իր տապալումները, ՀՀ-ի կամ Արցախի տարբեր հատվածների հանձնումը։ Բնականաբար, այդ ճանապարհին փորձելու է դրա համար չակերտավոր հիմնավորումներ մտածել։ Ինչ վերաբերում է արցախյան շարժմանը, ապա այդ շարժումն է բերել ՀՀ անկախությանը, մեր ժողովրդի վերածննդին ու զարթոնքին, դա է բերել ՀՀ ԶՈՒ կազմավորմանը։ Ես խոսում եմ մեր պետության համար կարևոր հենասյուների մասին, որոնք այս իշխանությունը հինգ-վեց տարվա ընթացքում ոչնչացրել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31