«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը երեկ Գյումրիում քվեարկությունից հետո ասել է. «Ում ընտրել են քաղաքացիները, ընդունում ենք այդ ընտրությունը։ Արդյունքները պարզ են, զարգացումները՝ դեռ ոչ։ Ամենաշատ ձայները ՔՊ-ն է տարել։ Քաղաքապետ չի ընտրվում, այլ ավագանի՝ ավագանիները մանդատները ստանալուց հետո համայնքապետ կընտրեն»,- ասել է Սանոսյանը։