Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուռուցքաբանության կենտրոնի ոչ մի բժիշկ չի ընդունում Այրվածքաբանականի սինտիգրաֆիայի հետազոտության արդյունքները». հիվանդի հարազատ

Ապրիլ 01,2025 14:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանում կա գործող սինտիգրաֆիայի 3 սարքավորում, որոնցից 2-ն են աշխատում պետպատվերով, դրանք են՝ Այրվածքաբանականի սարքավորումը եւ Երևանի բժշկական կենտրոնի սարքավորումը (նախկինում Կարդիոլոգիայի ինստիտուտ): 3-րդ սարքավորումը, որը գտնվում է Ուռուցքաբանականում, պետպատվերով չի աշխատում: Այրվածքաբանության ազգային կենտրոնի սարքավորումը 90-ականների է, չնայած իրենց պնդմամբ, տվյալ սարքավորման ծրագիրը նոր է: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոչ մի բժիշկ չի ընդունում Այրվածքաբանականի սարքավորման սինտիգրաֆիայի հետազոտության արդյունքները, նշելով որ 30-40 տարվա հնությամբ սարքավորումն ունի մեծ սխալանք, ինչը քաղցկեղով հիվանդների համար կարող է լինել մահաբեր՝ բժշկի կողմից հետագայում դրա վրա հիմնված ոչ ճիշտ բուժում նշանակելու պարագայում»,-Aravot.am-ին գրել է մի քաղաքացի, որը բուժառուի հարազատ է:

«Մարտի 17-ին Երեւանի բժշկական կենտրոնի բժիշկի փոխանցմամբ (նախկինում Կարդիոլոգիայի ինստիտուտ), իրենք այլեւս պետպատվերի հայտեր չեն ընդունում` մինչև հունիս ամիս: Հարցը բարձրաձայնվել է քաղաքացու կողմից 21.03.2025-ին Առողջապահության նախարարության թեժ գծով (հայտը ձևակերպել է Գոհար Նալբանդյանի կողմից թեժ գծի օպերատոր), դեռևս պատասխան չկա:

Ի՞նչ անեն այն հիվանդները, որոնք նախկինում հետազոտվել են Երևանի բժշկական կենտրոնում, ու բժիշկները խորհուրդ են տալիս 6 ամիսը մեկ հետազոտվեն նույն սարքավորումներով, սխալանքը նվազեցնելու նպատակով, քանի որ այլ սարքավորումներով հետազոտվելը կարող է լինել այլ սխալանքով եւ ազդել բժիշկների որոշումների վրա»,-հարց է հնչեցրել քաղաքացին:

Այս դժգոհությունը փոխանցեցինք ՀՀ առողջապահության նախարարություն եւ մեկնաբանություն խնդրեցինք խնդրի վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Քաղաքացու դժգոհությունը տեղին չէ, որովհետեւ սինտիգրաֆիայի հետազոտությունը համարվում է պլանային, ուստի ենթադրում է հերթագրում: Եթե բուժօգնությունը համարվեր շտապ եւ անհետաձգելի (ցուցումը տալիս է բժիշկը), ապա իրականացվում է տեղում: Տվյալ պացիենտը դինամիկ հսկողության կարիք ունեցող պացիենտ է, երկու անգամ նախարարությունը ընդառաջել է, սակայն այս անգամ պետք է շարժվել` ըստ կարգի և հերթագրվել: Ինչ վերաբերում է տվյալ ծառայության հասանելիությանը, ապա առաջիկա օրերին Ֆանարջյանի ուռուցքաբանական կենտրոնում էլ կբացվի ռադիոթերապևտիկ բաժանմունք եւ կգործի»:

Aravot.am-ին դիմած քաղաքացին, սակայն, դժգոհ է նախարարության արձագանքից, նա պնդում է, որ խնդիրը հերթագրումը չէ, այլ այն, որ հերթագրումը կասեցված է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930