Լրահոս
Օրվա լրահոսը

Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

Ապրիլ 02,2025 11:38

Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ի իրականացմանը որպես ֆինանսական գործընկեր։

Այս տարի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով ֆորումի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար և առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի։ Ֆասթ Բանկը ներկաներին տրամադրելու է նաև 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար, որոնք առանձնանում են իրենց ապահովությամբ և հուսալիությամբ։ Ֆորումի ընթացքում ներկայացվելու են նաև Ֆասթ Բանկում ներդրումային հնարավորությունները՝ ավանդի կամ պարտատոմսերի տեսքով։

SPRING PR ընկերության Doing Digital Forum-ի շրջանակներում Ֆասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կվարի «Թվային փողի ազդեցությունը տնտեսության աճի վրա» պանելային քննարկումը, որի բանախոսները բիզնեսի և տնտեսության տարբեր ոլորտների, միջազգային ֆինթեք ընկերությունների առաջատար ներկայացուցիչներ են։

Ի դեպ,  Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

———

Մամուլի ծառայություն

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930