Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է. Հակոբ Արշակյան

Ապրիլ 02,2025 12:20

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ապրիլի 2-ին կայացել է Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հակոբ Արշակյանը նախ ողջունել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի եւ նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: ԱԺ նախագահի տեղակալը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է՝ փաստելով, որ զգալի չօգտագործված ներուժ կա: Այս համատեքստում նա կարեւորել է հատկապես ալկոհոլի, թարմ մրգերի,տարբեր տեսակի գյուղատնտեսական եւ այլ  արտադրանքների արտահանման ու ներմուծման տեմպերի զարգացումը, ապրանքաշրջանառության եւ ծառայությունների խթանումը, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության եւ այլ բնագավառներում:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին, ինչպես նաեւ Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջեւ փոխգործակցության հարուստ փորձ է ձեւավորվել, կրթամշակութային, գիտական ոլորտներում կան ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել:

«Բազմահազար վիետնամցի ուսանողներ սովորել են հայկական բուհերում, փոխադարձաբար կրթական, գիտական  միջավայրերում եղել է փոխգործակցություն: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ կա փոխադարձ ջերմ վերաբերմունք մեր ժողովուրդների միջեւ, եւ դա, իհարկե, շատ լավ հիմք կարող է ծառայել նաեւ տնտեսական կապերի զարգացման համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է նման նախաձեռնության շնորհիվ գործարարների միջեւ երկխոսության հարթակի ստեղծումը եւ համոզմունք հայտնել, որ տնտեսական զարգացումը կարեւոր դեր ունի երկու երկրների ժողովուրդների եւ պետական մակարդակի հարաբերությունների ընդլայնման հարցում:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ բարձրաստիճան այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի եւ Վիետնամի միջեւ թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային եւ թե՛ քաղաքական կապերի զարգացմանը: Այս առումով ԱԺ նախագահի տեղակալը վկայակոչել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամ եւ համոզմունք հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցերը շարունակական բնույթ կկրեն եւ կծառայեն մեր երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների խթանմանը:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը եւ խոսել երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, գործարար շրջանակների համագործակցության եւ նոր նախաձեռնությունների իրականացման կարեւորության մասին: Նա եւս փաստել է, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված ներուժ: Չան Թան Մանի համոզմամբ Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում, ինչը փոխադարձ արդյունավետ կարող է լինել:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, Վիետնամի կառավարության եւ ԱԺ ներկայացուցիչներ, երկու երկրների գործարարներ: Քննարկվել են երկու պետությունների միջեւ տնտեսական կապերի ակտիվացման, նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930