Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրանք են առաջադրել Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով

Ապրիլ 02,2025 12:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից և հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում է մոտ 4.3 մլրդ դրամ բռնագանձել։ Գործը դատարանում է:

Ըստ Հանրային հեռուստաընկերության՝ տեխնիկան 2017-ին է տրամադրվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զորամասերին, և 44-օրյա պատերազմի ժամանակ պարզվել է, որ ռադիոլոկացիոն կայաններն անսարք են:

Նշվում է, որ 2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական «Ռոսօբորոն էքսպորտ» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որը Հայաստանի անունից ստորագրել է այդ պահին պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը։ Այդ պայմանագրով ձեռք է բերվել 15 լրակազմ «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայան։:

2022 թվականի հունիսի 17-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր Արմեն Հարությունյանի ձերբակալության մասին։ 2025 թվականի մարտի 25-ին լրատվամիջոցները գրեցին, որ անորակ հրթիռներ ձեռք բերելու գործով Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։

Ե՛վ Հակոբյանը, և՛ Հարությունյանն իրենց վերագրվող մեղադրանքները չեն ընդունում։ Մովսես Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930