Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցապատման շուկայում վաճառքի նոր գործիքներ են մշակվել

Ապրիլ 02,2025 13:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանում վերջին տարիներին բուռն կառուցապատման ընթացքը կանգ չի առնում, սակայն 2025 թվականի սկզբից՝ մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձի մասին օրենքի դադարեցումից հետո, շինարարական դաշտում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Կառուցապատող ընկերությունների առջև կանգնած նոր իրականությունը ստիպել է նրանց վերանայել վաճառքի ռազմավարություններն ու ֆինանսական գործիքակազմը։

Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որը տարիներ շարունակ խթանել էր բնակարանային պահանջարկը, հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում, Երևանում այլևս չի գործում։ Ծրագիրը ենթադրում էր, որ նորակառույց բնակարան ձեռք բերած քաղաքացիները կարող են որոշակի չափով հետ ստանալ իրենց եկամտահարկը՝ հիփոթեքի սպասարկման համար։ Այս փոփոխությունից հետո բնակարանների ձեռքբերման գործարքների քանակը որոշ ժամանակով նվազեց, իսկ կառուցապատող ընկերությունները ստիպված եղան ավելի ճկուն դառնալ։

Երևանում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող ընկերությունները, նպատակ ունենալով պահպանել վաճառքի տեմպերը, դիմում են տարատեսակ այնպիսի խթանիչ գործիքների կիրառմանը, ինչպիսիք են զեղչերը, բոնուսները, անվճար վերանորոգումը և այլն։

Այսպես, նման ծրագրերի կիրառման, ինչպես նաև շուկայում առկա առաջարկ-պահանջարկ և գին-որակ հարաբերակցության տեսանկյունից բնակարան ձեռքբերելու չափազանց շահավետ պայմաններ է առաջարկում Gyurjyan Cascade բնակելի թաղամասը։ Կառուցապատող ընկերությունն այստեղ բնակարաններ է վաճառում ընդամենը 10% կանխավճարով։ Բնակարանների արժեքի մնացած մասը գնորդները վճարում են 65 ամիսների ընթացքում՝ առանց տոկոսների և հավելավճարների։ Պայմանագիրը կնքվում է անմիջապես կառուցապատող ընկերության հետ՝ առանց բանկերի կամ այլ միջնորդ կազմակերպությունների ներգրավման։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930