Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք բացառիկ խիզախություն և առաջնորդություն ցուցաբերած կանանց. դեսպան Մակունցը մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը

Ապրիլ 02,2025 17:42 Share

Ապրիլի 1-ին դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։

2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը վտանգելու կամ մեծ զոհաբերությունների գնով։

19 տարվա ընթացքում խիզախության պարգև է հանձնվել 200 կնոջ՝ ավելի քան 90 երկրից։
Արարողությունը հյուրընկալել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել