Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասացին՝ «40+10» ծրագրին հետդարձ ճանապարհ չկա, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների»․ ավարտվեց արցախցների եւ փոխվարչապետի հանդիպումը

Ապրիլ 03,2025 19:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունում քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը։

Մարտի 29-ին հրավիրած հանրահավաքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պահանջագիր էր ներկայացրել Հայաստանի կառավարությանը։ Այսօր կառավարությունում նրանց հանդիպման էին հրավիրել։

Հանդիպումից հետո խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ հիմնական քննարկումը եղել է սոցիալական հարցերի վերաբերյալ։ «Մեր անելիքները խորհրդում կքննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների»։

Խորհրդի անդամներն ասացին, որ կառավարության հիմնական դիրքորոշումն այն է, որ պատրաստ են արցախցիների մասնակցությամբ մասնագիտական խմբեր ձեւավորել ու քննարկումներ անել։ «Այս պահի դրությամբ 40+10 ծրագրի մասով հստակ դիրքորոշում ունեն, որ վերադարձ չի լինելու, բայց բնակարանային ծրագրի, նաեւ սոցիալական ծրագրի մասով պատրաստ են սոցիալական խմբեր ձեւավորել ու սկսել աշխատել։ Մեր մյուս պահանջների վերաբերյալ ասացին, որ այս ձեւաչափով իրավունք չունեն քննարկելու, պահանջագրի մնացած կետերին կառավարությունը պատասխանելու է գրավոր»,- ասաց խորհրդի անդամներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արցախցի Անաստաս Իսրայելյանն էլ նշեց․ «Մենք պիտի շարունակական գործողություններ իրականացնենք, դրա համար խորհուրդը քննարկելու է, քննարկումից հետո ներկայացվելու է այդ գործողությունների ժամկետն ու ուղղությունները։ Դուխներդ չգցեք, մինչեւ մեր մեր հարցերի պատասխանները չստանանք։ Սա եր վերջին կետն է, որ պետք է պայքարենք մեր արդարության ու հայ լինելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Մարիամ Աբրահամյանի խոսքով՝ կառավարության պատասխանը հստակ էր՝ «40+10» ծրագրին հետդարձ ճանապարհ չկա։ Ասել են, որ հավելյալ ծրագիր են մշակել, օրինակ, եթե ընտանիքում կա 4 անդամ, եւ նրանց եկամուտը մեկ շնչի հաշվով 55 հազար դրամից ցածր է, ապա այդ ընտանիքը կստանա ընդամենը 70 հազար դրամ աջակցություն։ Մարիամ Աբրահամյանի խոսքով՝ խորհուրդը պետք է լայն քննարկում անցկացնի, որպեսզի որոշեն իրենց անելիքները։ «Մեր պահանջն այն է, որ 40+10-ն այլընտրանք չունի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արցախցիները երթով շարժվեցին Ազատության հրապարակ՝ քննարկում անցկացնելու։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930