Ինչքան իրար մոտ բառեր են, չէ՞
Այս երկուքը հայուս նախաճաշը՝ կեսորուայ ճաշը եւ ընթրիքն են՝ ինքզինքը շատ խորամանկ կարծող մեր հիմարներով ողողուած դժբախտ ազգին:
Կը կարծե՞ք, թէ Գյումրի այս նոր խայտառակութիւնը առանձնահատուկ դեպք է:
Տարին 365 օր նույն բանը կըննենք հայերս, օրը 24 ժամ:
Կարդացեք նաև
Եկենք ընդունինք՝ մենք հայերս փառամոլ ենք՝ եսասեր՝ անձնասեր՝ աթոռամոլ ու կարճատես՝ հավաքական խմբային խաղարկութեան անկարող:
Կուզենք միշտ մենք կոլ խփել՝ թեկուզ երբեք անկարող ենք առնուազն մի հատ կոլ խփել:
Ու թէ պատահի, որ մեր Վի ԱՅ ՓԻ մենաշնորհուած անձեռնմխելի ներքին օղակի ցուցակին չի պատկանող մեկը շատ ձգտի ինքն ալ երկու խաղի մասնակցիլ՝ արդեն պետք է իրեն այնպես մը զզուեցնենք, որ դադրի այդ պնդումը՝ կամ ալ հերանայ:
Ու շատ հեշտ է. մեր ազգին մեջ պատրուակը միշտ առատ է:
«Վայ, ինչ պատեհապաշտ էր՝ անձնական ամպիցիաներ ուներ»:
Ու ահա այստեղ է մեր եւ հաղթանակող ազգերուն տարբերութիւնը:
Նման հաղթանակած ազգերուն մեջ ամպիցիան՝ ձգտումը կը դիտարկուի իբր լավ խթան՝ մոտիվացիա:
Իսկ մեր մոտ այս վատ կը դիտարկուի որպես պատեհապաշտութիւն եւ անձնասիրութիւն:
Շփոթութիւնն ալ լավ հավելուած գործիք է պատրուակին՝ պատճառաբանութեան:
Հայը միշտ կուզէ արդարանալ ու երբեք չընդունիլ իր սխալը:
Այնպես որ, նման ազգի մը մեջ՝ ակնկալել, որ ընդդիմութիւնը կը միավորուի՝ արդեն իսկ միամտութիւն է: Ու միշտ ալ պատրուակը պատրաստ է՝ երբեք չէ եղել տենց մի սցենար՝ որտեղ մերժել համագործակցելու պահով ոչ մեկ արդարացում չի գտնուելու:
Նման պատճառներ միշտ ալ կան՝ իսկ գիտակցութիւնը ոչ թե միանալ է, երբ արգիլող պատճառներ չկան (ինչ որ այս կեանքում անհանր է), այլ նման պատճառները չի գերադասել գերագուն շահուն:
Ու այս պահուս՝ ըստ իս՝ ազգիս շահը կայանում է Քաղաքացիական պայմանագիրը պարտութեան մատնել՝ որովհետեւ ամեն ազգային կարմիր գիծերն արդեն ոտնակոխած է:
Պետրոս ՄԱՆՈՒԿԵԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.04.2025


















































