detq.info. Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ միջազգային վերջին զարգացումներին նվիրված նիստի ընթացքում, պատասխանելով նախագահական մեծամասնությունը ներկայացնող «Միասին» խմբակցության պատգամավոր Մոդ Պետիի հարցին, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ՝ Եվրոպական Միությունը ուշադիր հետևում են Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց շուրջ իրավիճակին և կոչ են անում նրանց ազատ արձակել երկու երկրների միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում։
«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և բարգավաճման տարածք։ Եվրոպական Միությունը կարող է դեր խաղալ՝ նպաստելով սահմանների բացմանը, տարածաշրջանի ապաշրջափակմանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության։ Հենց այս պատճառով մենք կոչ ենք անում հարգել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի շրջանակներում, որը պետք է այսուհետ կնքվի երկու երկրների միջև»,- հավելել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































