Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կառավարական բանկը 339 միլիոն դոլարով կվարկավորի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը

Ապրիլ 04,2025 10:27

«Ազատություն». Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։ Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։

EXIM բանկի կողմից Silk Way-ի համար Boeing-երի ֆինանսավորման առաջին տեղեկությունները տարածվեցին հունվարի սկզբին։ Բանկը հանրային մեկնաբանություններ էր հավաքում գործարքը ֆինանսավորելու վերաբերյալ։ Մատակարարվելիք ինքնաթիռների քանակը կողմերը չեն հայտնում։ Այս գործարքներում մի դեպքում վարկի երաշխավոր հանդես է եկել իսպանական Santander բանկը, մյուս դեպքում՝ ամերիկյան Մասնավոր արտահանման ֆինանսավորման կորպորացիան (PEFCO): Santander-ը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հրաժարվել է մեկնաբանել այս գործարքում իր դերը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930