Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրության հստակ ճնշումների միջոցով է միայն հնարավոր ազդել Ադրբեջանի վրա և ազատել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին. Մանե Թանդիլյան

Ապրիլ 04,2025 12:10

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներ Ջեսիկա Մորդենը, Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոունը և Լորդ Մարկ Մաքինսը նամակ են ուղղել Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որով խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարությունները և կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

Պատգամավորները նամակում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և շուրջ 120,000 հայերի բռնի տեղահանումից հետո։

Նամակի հեղինակները խնդրում են, որ կառավարությունը քննարկի Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիչների՝ 23 հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։

Շնորհակալություն եմ հայտնում բրիտանացի պատգամավորներին Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ազատման հարցը բարձրաձայնելու համար։ Միջազգային հանրության հստակ ճնշումների միջոցով է միայն հնարավոր ազդել Ադրբեջանի վրա և ազատել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930