Լրահոս
Օրվա լրահոսը

Շատերն իրենց արևմտամետ են հռչակել, այնինչ իրենց խոսույթով, արժեհամակարգով կիլոմետրերով հեռու են ժողովրդավար արժեքներից. Իզաբելլա Աբգարյան

Ապրիլ 04,2025 12:34

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր աչքի առաջ եվրոպացիները հյուրընկալեցին պատերազմի արդյունքում տեղահանված ուկրաինացիներին և իրենց հարկերով պահում են այդ մարդկանց, օգնում։

Ու դա իրենց ժողովրդի մի մասը չէ։ Այլ` օտարերկրացիներ։

Երբ կարդում եմ ՖԲ-ում որոշ օգտատերերի մեկնաբանություններ Արցախից բռնի տեղահանված մեր ժողովրդի  մասին, հասկանում եմ, որ նեղ քաղաքական վախերը, էգոիզմը, ապրումակցման բացակայությունը խժռել է մարդկանց մի մասին։

Զավեշտ է, բայց նրանցից շատերն իրենց արևմտամետ են հռչակել, այնինչ իրենց խոսույթով, արժեհամակարգով կիլոմետրերով հեռու են ժողովրդավար արժեքներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930