Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ապրիլ 04,2025 12:45

«Փաստինֆո». Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ այս միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։

«Գնալով մասնատված աշխարհում Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների և Եվրոպայի միջև: Բայց ենթակառուցվածքները դեռ ամենը չեն», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա նաև ընդգծել է, որ Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները:

Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին։ Նրա խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի հետո կարող է արմատապես փոխել իրավիճակը. «Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930