ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է, որ Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն երկար սպասված խաղաղության համաձայնագիրը, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։
Ելույթ ունենալով Բաքվում կայացած էներգետիկ միջոցառմանը՝ Ջեյքոբսն ասել է, որ խաղաղության պայմանագրով՝ «անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան» կսկսվի Հարավային Կովկասի համար:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության X-ի էջից տեղեկանում ենք՝ Էրիկ Ջեյքոբսն Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ քննարկել է փոխշահավետ էներգետիկ համագործակցության ոլորտները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը՝ օգնելու ավարտին հասցնել Հարավային գազային միջանցքը:
Կարդացեք նաև
Քննարկվել են նաև ԱՄՆ պոտենցիալ բիզնես հնարավորությունները՝ Ադրբեջանի տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցման հավակնոտ ծրագրերի հետ կապված:
In a meeting with Minister of Energy Shahbazov today, “@EnergyatState Senior Advisor Erik Jacobs discussed areas of mutually beneficial bilateral energy cooperation, including President Trump’s role helping complete the Southern Gas Corridor and potential U.S. business… pic.twitter.com/xuMrSYwiur
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) April 3, 2025



















































