Լրահոս
Օրվա լրահոսը

10 վարույթի արդյունքում 5 բուժաշխատող ենթարկվել է պատասխանատվության. Իզաբել Աբգարյան

Ապրիլ 04,2025 13:23

«Սովորաբար նոր ինստիտուտների կայացման առաջին տարին բավականին բարդ ու խրթին է լինում: Մենք ունեցել ենք առնվազն 10 վարույթ, բազմաթիվ դիմումներ, հարցումներ: Վարույթների քննության արդյունքում ունենք նաեւ պատասխանատվության ենթարկված բուժաշխատողներ: Մի շարք դեպքերում էլ հաստատվել է, որ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումներ են արձանագրվել, բայց չի առաջարկվել նրանց ենթարկել պատասխանատվության»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը (լուսանկարում

Նրա խոսքով. «10 վարույթի արդյունքում 5 բուժաշխատող ենթարկվել է պատասխանատվության, իսկ 5-ի մոտ չեն հաստատվել մասնագիտական էթիկայի կանոնների խախտումների դեպքերը: Մենք առողջապահության նախարարության խողովակներով ուղարկել ենք բուժհաստատությունների տնօրինություններին, որպեսզի իրենց կողմից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառեն կարգապահական պատասխանատվության միջոցներ»:

Իզաբել Աբգարյանն ընդգծեց, որ իրենց հանձնաժողովի նպատակը բուժաշխատողներին պարտադիր պատասխանատվության կանչելը չէ. «Դա մեր գործի վերջին, թերեւս, ամենացավալի մասն է: Հիմնական մասը վերաբերում է նրան, որ մեկ գործի քննության արդյունքում վարքագիծ փոխվի առնվազն տվյալ բուժհաստատությունում, այսինքն՝ որոշումը գնա բուժհաստատություն, քննարկվի բուժհաստատությունում բոլոր բուժաշխատողների շրջանում, բարձրաձայնվեն խնդիրները:

Մեր կողմից կայացվող որոշման պարագայում շատ երկար եւ մանրամասն քննարկվում է դեպքը, վարքագծի դրսեւորումը, գնահատական է տրվում: Մենք պարզապես չենք ֆիքսում խախտման առկայությունը կամ բացակայությունը, այլ բացատրում ենք, թե որն է խախտման բուն էությունը: Հանձնաժողովի համար սա է առանցքայինը՝ վարքագիծ փոխելը»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930