Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսան Բայրաքթարը քննարկել են «ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ անվտանգության» նախագծերի շուրջ համագործակցությունը, տեղեկանում ենք X-ում Շահբազովի գրառումից։
«Քննարկել ենք Հարավային գազային միջանցք, Նախիջևան-Թուրքիա էներգիայի փոխանցման նախագծի, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև «Կանաչ էներգետիկ միջանցք»-ի զարգացմանն առնչվող հարցեր։
Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացնելու նպատակով «Ազերէներջի» ԲԲԸ-ի և Թուրքիայի էլեկտրահաղորդման կորպորացիայի միջև կնքվել է շահագործման պայմանագիր», – մասնավորապես նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարարի գրառման մեջ։
Կարդացեք նաև
Together with Minister of Energy and Natural Resources of Türkiye @aBayraktar1, we assessed our cooperation on strategically important energy security projects. We discussed issues related to the development of the #SouthernGasCorridor, Nakhchivan - Türkiye Energy Transmission… pic.twitter.com/FN9Cg7dtbe
— Parviz Shahbazov (@ParvizShahbazov) April 4, 2025