Լրահոս
Օրվա լրահոսը

ՈւԵՖԱ-ի գործկոմի կազմում Հայաստանն ու Իսրայելը կան, Թուրքիան՝ ոչ. թուրքական մամուլ

Ապրիլ 04,2025 13:55

Ermenihaber. Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի 49-րդ համագումարը։ Օրակարգային հարցերի թվում է եղել Գործադիր կոմիտեի և ՖԻՖԱ-ի խորհրդում ՈՒԵՖԱ-ն ներկայացնելու անդամների ընտրությունը։ ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը 4 տարով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ։

Մելքիբեկյանի ընտրությանն անդրադարձել է թուրքական մամուլը՝ նշելով, որ Թուրքիան երկար տարիներ է ներկայացուցիչ չունի ՈՒԵՖԱ-ի խորհրդում, իսկ Հայաստանն ու Իսրայելը ունեն։

Մասնավորապես լրատվական կայքերում նշվում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարողացել գործադիր խորհրդի նոր թեկնածու առաջադրել և Թուրքիան ընտրությանը չի մասնակցել։

Շեշտվում է, որ Թուրքիան չունի ներկայացուցիչ և այլևս չի կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի գործադիր խորհրդի նիստերին, մինչդեռ Հայաստանից Արմեն Մելիքբեկյանը ընտրվել է 4 տարի ժամկետով, իսկ Իսրայելից Մոշե Զուարեսը՝ 2 տարի ժամկետով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930