Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաբանի օրվա կապակցությամբ խրախուսվել են նախարարության շնորհակալագրով՝ ոլորտում իրենց ավանդը ներդնելու համար

Ապրիլ 04,2025 14:51

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկրաբանի օրվա կապակցությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հյուրընկալել էի երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների։
Ողջունել և շնորհավորել եմ ոլորտի երկարամյա աշխատակիցներին։

Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ոլորտում իրենց ներդրած ջանքի ու նվիրումի համար, ինչի արդյունքում հանքարդյունաբերության ոլորտն այսօր Հայաստանում կարող ենք համարել զարգացած։

Երկրաբանի օրվա կապակցությամբ երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև ոլորտում իրենց ավանդը ներդնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագրով են խրախուսվել Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Աղինյանը, Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժորա Աչոյանը, ինժեներ, երկրաբան-երկրաֆիզիկ Հայնե Սարգսյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930