Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինը․ Shamshyan.com

Ապրիլ 04,2025 16:13

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին, ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 43 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա կին է, որը ժամը 14։30-ի սահմաններում նշված 9-րդ բաժանմունքի ճաշասենյակում սնունդ ընդունելու ժամանակ հանկարծակի խեղդվել և մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930